Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ

Մահացել է անվանի ակնաբույժ Լևոն Հրանտի Բարսեղյանը

Մահացել է անվանի ակնաբույժ Լևոն Հրանտի Բարսեղյանը

Մահացել է անվանի ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գիտությունների վաստակավոր գործիչ, Ռուսաստանի բժշկատեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի (ՌԲՏԳԱ) իսկական անդամ, ՀՀ ԲԳԱ իսկական անդամ, Բնական գիտությունների եվրոպական ասոցիացիայի իսկական անդամ, Ակնաբույժների համաշխարհային ասոցիացիայի անդամ Լևոն Հրանտի Բարսեղյանը, ով երկար տարիներ ղեկավարել է թիվ 8 հիվանդանոցի ակնաբուժական կլինիկան և ՀՀ ԱՆ Առողջապահության ազային ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնը։


Լևոն Բարսեղյանը ծնվել է 1937թ., Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը: 1972թ. պաշտպանել է թեկնածուական թեզը` «ԷՌԳ-ը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ» թեմայով: 1983թ. պաշտպանել է «Աչքի տեսողական-նյարդային ապարատի ախտահարումների ախտորոշումը` ըստ տեսողական համակարգի բիոպոտենցիալների հաճախական անալիզի տվյալների» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Գիտական ավելի քան 170 աշխատանքի հեղինակ է:

 

Մեդ-Պրակտիկ թիմը ցավակցում է հարազատներին և ընկերներին:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ